Համակցված վերականգնողական բուժման ապահովում հետպատերազմյան հայաստանում
Կարգավիճակը՝ Ավարտված
2020 թվականին Արցախում (Լեռնային Ղարաբաղ) սկսվեց լայնամասշտաբ պատերազմ։ Այն տևեց 44 օր և խլեց հազարավոր երիտասարդների կյանքեր, իսկ ողջ վերադարձածներից շատերը ծանր վիրավորումներով էին և երկարատև ֆիզիկական ու հոգեբանական վերականգնման կարիք ունեին:

Տարբեր տեսակի, այդ թվում արգելված զինամթերքի օգտագործումը հանգեցրել էր անդամահատվածների մեծ թվաքանակի, ինչպես նաև ուղեղի, ողնուղեղի և այլ ծանր վնասվածքների:
Առողջապահական ծրագրշիր
Նոր վերականգնական կենտրոնի ստեղծում
Գործընկերներ
Առողջապահական համակարգը ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում ամեն ինչ անում էր պատերազմից տուժած բնակչության կարիքները բավարարելու համար, բայց ակնհայտ էր, որ նրանց կարողությունները սահմանափակ են:

Հայաստանում միայն երկու բուժհաստատություն էր տրամադրում վերականգնողական օգնություն։ Մեկը գտնվում էր երկրի մայրաքաղաք Երևանում, իսկ մյուսը՝ Գյումրիում։ Քանի որ այս երկու կենտրոնները միմյանցից բավականին մեծ հեռավորության վրա են գտնվում, շատ ծանր վիրավորներ զուրկ էին համապատասխան վերականգնողական խնամքի հնարավորությունից: Այսպիսով, ակնհայտ էր, որ վերականգնողական ծառայությունների ապակենտրոնացումը Հայաստանի հիմնական մարտահրավերներից մեկն էր։

Վերականգնողական կենտրոնի ստեղծում վանաձորում
Այս խնդրի հաղթահարման նպատակով «Ազնավուր» հիմնադրամը, խորհրդակցություններ ունենալով ՀՀ առողջապահության նախարարության հետ, որոշում կայացրեց Լոռու մարզում գտնվող Վանաձորի բժշկական կենտրոնում ստեղծել վերականգնողական բաժանմունք:

Կենտրոնի նպատակն է բարելավել արցախյան պատերազմից տուժած անձանց, ինչպես նաև նրանց ընտանիքների կյանքի որակը՝ տրամադրելով նրանց անհրաժեշտ աջակցություն:

2022 թվականի մարտի 15-ին Վանաձորի բժշկական կենտրոնում տեղի ունեցավ նոր վերականգնողական բաժանմունքի բացման պաշտոնական արարողությունը։

«Համակցված վերականգնողական բուժման ապահովում հետպատերազմյան Հայաստանում» ծրագրի շրջանակներում ստեղծված վերականգնողական բաժանմունքը նպատակ ունի աջակցել Արցախյան պատերազմի ժամանակ վիրավորված մեր հայրենակիցներին, ինչպես նաև վերականգնողական բուժման կարիք ունեցող այլ պացիենտների։

Գործունեության առաջին տարում վերականգնողական բաժանմունքը օգնություն է ցուցաբերել Լոռիի և հարակից շրջանների մի քանի հարյուր պացիենտների։ Ծրագրի շրջանակներում իրականացվել են հետևյալ աշխատանքները.
միավոր վերականգնողական սարքավորում է տրամադրվել
12
Ծրագիրն իրականացվել է Ֆրանսիայի` Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Ճգնաժամային և աջակցության կենտրոնի մասնակցությամբ։

- Ծրագրի մյուս գործընկերներն են ՀՀ առողջապահության նախարարությունը և Վանաձորի բժշկական կենտրոնը։
150+
4
14
1
250+
անհրաժեշտ տեխնիկա և լրացուցիչ պարագաներ են տրամադրվել
դասընթաց են անցկացրել ֆրանսիացի բժիշկները (ֆիզիկական և հոգեբանական վերականգնման թեմայով)
տեղացի բժիշկ վերապատրաստվել են
լիցենզիա է ձեռք բերվել Վանաձորի բժշկական կենտրոնի կողմից (վերականգնողական խնամք իրականացնելու)
շահառու մասնակցել է թերապիայի դասընթացների՝ բարելավելու իրենց հոգեբանական և ֆիզիկական առողջությունը
2020 թվականին Արցախում (Լեռնային Ղարաբաղ) սկսվեց լայնամասշտաբ պատերազմ։ Այն տևեց 44 օր և խլեց հազարավոր երիտասարդների կյանքեր, իսկ ողջ վերադարձածներից շատերը ծանր վիրավորումներով էին և երկարատև ֆիզիկական ու հոգեբանական վերականգնման կարիք ունեին:

Տարբեր տեսակի, այդ թվում արգելված զինամթերքի օգտագործումը հանգեցրել էր անդամահատվածների մեծ թվաքանակի, ինչպես նաև ուղեղի, ողնուղեղի և այլ ծանր վնասվածքների:

Առողջապահական համակարգը ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում ամեն ինչ անում էր պատերազմից տուժած բնակչության կարիքները բավարարելու համար, բայց ակնհայտ էր, որ նրանց կարողությունները սահմանափակ են:

Հայաստանում միայն երկու բուժհաստատություն էր տրամադրում վերականգնողական օգնություն։ Մեկը գտնվում էր երկրի մայրաքաղաք Երևանում, իսկ մյուսը՝ Գյումրիում։ Քանի որ այս երկու կենտրոնները միմյանցից բավականին մեծ հեռավորության վրա են գտնվում, շատ ծանր վիրավորներ զուրկ էին համապատասխան վերականգնողական խնամքի հնարավորությունից: Այսպիսով, ակնհայտ էր, որ վերականգնողական ծառայությունների ապակենտրոնացումը Հայաստանի հիմնական մարտահրավերներից մեկն էր։

Այս խնդրի հաղթահարման նպատակով «Ազնավուր» հիմնադրամը, խորհրդակցություններ ունենալով ՀՀ առողջապահության նախարարության հետ, որոշում կայացրեց Լոռու մարզում գտնվող Վանաձորի բժշկական կենտրոնում ստեղծել վերականգնողական բաժանմունք:

Կենտրոնի նպատակն է բարելավել արցախյան պատերազմից տուժած անձանց, ինչպես նաև նրանց ընտանիքների կյանքի որակը՝ տրամադրելով նրանց անհրաժեշտ աջակցություն:

Միացե՛ք մեր առաքելությանը:
կամ կապվեք մեզ հետ
ԱՋԱԿՑԵՔ
«ԱԶՆԱՎՈՒՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ