Վերաբնակեցման ծրագիր Գյումրիում
Շառլ Ազնավուրը հումանիտար ծավալուն գործունեություն ձեռնարկեց 1988-ին՝ Սպիտակի ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո գալով Հայաստան։ Հետագա տարիներին նա շարունակեց աջակցել Հայաստանին իր՝ «Ազնավուրը Հայաստանի համար» ասոցիացիայի միջոցով։
Նոր տուն՝ Սողոյան ընտանիքին
Նոր տուն՝ Հակոբյանների համար
Նոր բնակարան՝ Ղազարյաններին
Նոր տուն Մալխասյանների մեծ ընտանիքի համար
2018 թվականից սկսած «Ազնավուր» հիմնադրամը մեկնարկել է Գյումրու վերաբնակեցման ծրագիրը՝ բնակության ավելի լավ պայմաններ ապահովելով 1988 թվականի երկրաշարժից տուժած ընտանիքներին, որ դեռ ապրում են ժամանակավոր կացարաններում:
Ծրագրի շրջանակներում 2018 թվականից ի վեր շուրջ 200 մարդ արդեն տեղափոխվել է նոր բնակարան, ինչը հնարավոր է դարձել նախաձեռնությանը միացած բազմաթիվ բարերարների նվիրատվությունների շնորհիվ։
«Ազնավուր» հիմնադրամը նախատեսում է շարունակել կյանքի կոչել այս և այլ սոցիալական ծրագրեր, որոնց նպատակն է խրախուսել երիտասարդներին՝ ապրել և արարել հայրենիքում` հանուն սեփական երկրի բարեկեցության:
Այնուհետև, որդու՝ Նիկոլա Ազնավուրի հետ միասին, նրանք ստեղծեցին «Ազնավուր» հիմնադրամը՝ 1988 թվականից ի վեր ընթացող նախաձեռնությունները շարունակելու և նոր ծրագրեր սկսելու նպատակով։