«LA VIE SELON CHARLES» ժողովածուն ներկայացնում է տարբեր թեմաների շուրջ Շառլ Ազնավուրի մտորումներն ու մեջբերումները, որոնք դուրս են բերվել արտիստի տարբեր հարցազրույցներից՝ սկսած 1950-ականներից: Գիրքը բացահայտում է Ազնավուրի փիլիսոփայությունը կյանքի, արվեստի և հասարակական խնդիրների վերաբերյալ: Այն ընթերցողի համար նոր դուռ է բացում դեպի Ազնավուրի ներաշխարհ՝ թույլ տալով ավելի մանրամասն ուսումնասիրել նրա տեսակետը, համոզմունքներն ու արժեքները:
Գիրքը հրատարակվել է «Ազնավուր» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ Ֆրանսիայի լավագույն հրատարակչատներից մեկի՝ «Albin Michel»-ի կողմից։ Գրքի վաճառքից ստացված հասույթի մի մասը կուղղվի հիմնադրամի սոցիալական ծրագրերին:
Գիրքը շուտով ընթերցողին կներկայացվի նաև հայերեն լեզվով:
https://www.albin-michel.fr/aznavour-inedit-9782226494283