արժեքները
Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի գրելու իր պատմությունը։
,,
,,
Շառլ Ազնավուր
Ազնավուր հիմնադրամի առաքելությունը
ժառանգությունը,
Պահպանենք
տարածենք
Հիմնադրամը թվերով
«Ազնավուր» հիմնադրամը ստեղծվել է Շառլ Ազնավուրի և նրա որդու՝ Նիկոլա Ազնավուրի կողմից։ Հիմնադրամի նպատակն է շարունակել լեգենդար արտիստի նախաձեռնած զարգացման ծրագրերը։
  • $15Մ
    Հանգանակված միջոցներ
  • 1 694 486
    People impacted
  • 30+
    Իրականացված նախագծեր
Հիմնադրամը թվերով
«Ազնավուր» հիմնադրամը ստեղծվել է Շառլ Ազնավուրի և նրա որդու՝ Նիկոլա Ազնավուրի կողմից։ Հիմնադրամի նպատակն է շարունակել լեգենդար արտիստի նախաձեռնած զարգացման ծրագրերը։
$ 15M
Հանգանակված միջոցներ
1 694 486
People impacted
30+
Իրականացված նախագծեր
Բացահայտեք վերջին նախագծերը
նախագծեր
Բոլոր նախագծերը
Aznavour classique. Համերգային նախագիծ
Կարգավիճակ՝ Ընթացիկ
«Ազնավուր» հիմնադրամը սկսում է նոր նախագիծ՝ հանրությանն առաջարկելով ունկնդրել Ազնավուրի երաժշտությունը դասական հնչողությամբ` ներգրավելով սիմֆոնիկ նվագախմբեր ամբողջ աշխարհից:
Մշակութային ծրագիր
Դրամաշնորհներ՝ վիրավոր զինվորներին
Կարգավիճակը՝ Ավարտված
«Ազնավուր» հիմնադրամը և «Աջակցություն վիրավոր զինվորներին» ՀԿ-ն համատեղ իրականացնում են հատուկ ծրագիր՝ մշակված պատերազմից տուժած անձանց համար:
Սոցիալական ծրագիր
Հոգեկան Առողջության Ազգային Կենտրոնի արդիականացում
Կարգավիճակ՝ Ընթացիկ
Ի հեճուկս մասնագետների ջանքերին՝ հոգեկան առողջության թեման Հայաստանում շարունակում է մնալ ստիգմատիզացված։
Առողջապահական ծրագիր
Մարդասիրական օգնություն բռնի տեղահանված Արցախցիների համար
Կարգավիճակը՝ Ավարտված
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սարձազերծած ռազմական ագրեսիան հանգեցրեց արցախահայության բռնի տեղահանմանը Արցախից:
Սոցիալական ծրագիր
Եթե դուք հետաքրքրված եք որևէ նախագծով, կարող եք նվիրաբերել այստեղ:
Բոլոր նախագծերը
Հետևեք մեր նորություններին
Նորություններ
Բոլոր նորությունները
    Մեր նորություններին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր տեղեկագրին:
    Բոլոր նորությունները
    Մեր համագործակցողները
    Գործընկերներ
    Ճգնաժամային աջակցության կենտրոն, Ֆրանսիա
    Ֆրանսիայի արտաքին գործերի և եվրոպայի հարցերով նախարարության ճգնաժամային աջակցության կենտրոնը շուրջօրյա գործող ծառայություն է: Արտերկրում ճգնաժամի դեպքում այն ապահովում է ֆրանսիայի քաղաքացիների պաշտպանությունը և համակարգում է պետության կողմից շտապ մարդասիրական գործողություններ՝ օգնելու տեղի բնակչությանը:

    Կենտրոնի նյութատեխնիկական աջակցության շնորհիվ «Ազնավուր» հիմնադրամը կարողացավ Հայաստան տեղափոխել ավելի քան 175 տոննա մարդասիրական օգնություն 2020 թվականին՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո։ Ֆրանսիայի արտաքին գործերի և եվրոպայի հարցերով նախարարության ճգնաժամային աջակցության կենտրոնի հետ համատեղ մենք համագործակցել ենք նաև «Համակցված վերականգնողական բուժման ապահովում հետպատերազմյան Հայաստանում» ծրագրի շրջանակներում։
    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
    Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը գործադիր իշխանության կենտրոնական մարմին է, որը մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում։ Նախարարության հետ ստորագրելով փոխըմբռնման հուշագիր՝ «Ազնավուր» հիմնադրամը համագործակցում է վերջինիս հետ՝ կրթության և մշակույթի բնագավառում տարբեր ծրագրեր մշակելու և իրականացնելու նպատակով։
    ՀՀ առողջապահության նախարարություն
    Առողջապահության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է առողջապահության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը։ «Ազնավուր» հիմնադրամը սկսել է սերտորեն համագործակցել այս հաստատության հետ 2020 թվականին։ Այս համագործակցությունը հանգեցրել է բազմաթիվ համատեղ նախագծերի։
    Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն
    Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունն է 1992 թվականից ի վեր։

    Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը «Ազնավուր» հիմնադրամի ռազմավարական գործընկերն է։ Դեսպանատան հետ մենք աշխատում ենք այնպիսի ոլորտների վրա, ինչպիսիք են Հայաստանում Ֆրանկոֆոնիայի խթանումը, Շառլ Ազնավուրի ժառանգության պահպանումը, համատեղ մշակութային միջոցառումների կազմակերպումը և այլն։
    Հայաստանում Ճապոնիայի դեսպանություն
    1992 թվականին Ճապոնիայի և Հայաստանի միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ, իսկ 2015 թվականին բացվեց Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունը։

    2022 թվականին «Ազնավուր» հիմնադրամը հայտարարեց Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան հետ համագործակցության մասին։ Ճապոնիայի կառավարության դրամաշնորհային ծրագրի աջակցությամբ Լոռու մարզի Վանաձորի բժշկական կենտրոնում կստեղծվի պաթոհիստոլոգիական լաբորատորիա։ Լաբորատորիան կհամապատասխանի միջազգային չափանիշներին և հագեցած կլինի 7 գերժամանակակից ախտորոշիչ բժշկական սարքավորումներով։​
    IDeA հիմնադրամ
    IDeA-ն Հայաստանում գրանցված շահույթ չհետապնդող բարեգործական բազմապրոֆիլ հիմնադրամ է: Հիմնադրամի նպատակն է ամբողջ աշխարհում Հայաստանի և հայկական ինքնության ամրապնդմանն ու բարգավաճմանն ուղղված տնտեսական, սոցիալական ու մշակութային երկարաժամկետ ծրագրերի, ինչպես նաև սոցիալական ազդեցության համաշխարհային այլ նախաձեռնությունների աջակցության իրականացումն ու օժանդակումը:

    IDeA-ն «Ազնավուր» հիմնադրամի երկարամյա գործընկերն ու աջակիցն է:​
    Ավրորա մարդասիրական նախաձեռնություն
    «Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից և ի երախտագիտություն նրանց, ովքեր փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին: Մրցանակին արժանանալու է այն հերոսը, որն անձնվիրաբար օգնում է մարդկանց:

    Շառլ Ազնավուրը մասնակցել է «Ավրորա» մրցանակի անդրանիկ արարողությանը և 2017 թվականին հայտարարել հաղթողին։ 2018 թվականին՝ Շառլ Ազնավուրի մահից հետո, «Ավրորա» մրցանակը հայտարարել է Շառլ Ազնավուրի անվան կրթաթոշակի մասին՝ ի հիշատակ մեծ արտիստի։
    «Ազնավուր» հիմնադրամը և «Ավրորա մարդասիրական նախաձեռնություն» հիմնադրամը համագործակցում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ նախագծերում: 2019 թվականին Նիկոլա Ազնավուրը եղել է «Ավրորա» մրցանակի բարի կամքի դեսպանը։
    JHM հիմնադրամ
    JHM հիմնադրամը (նաև հայտնի է որպես Ջոն և Հասմիկ Մկրտչյանների հիմնադրամ) ստեղծվել է նրանց անունով՝ ստեղծելու մնայուն, մասնավոր, ինքնաբավ ժառանգություն՝ աջակցելու միջազգային հայ համայնքին, ինչպես նաև Լոս Անջելեսի կազմակերպություններին:

    «Ազնավուր» հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում JHM հիմնադրամը ֆինանսավորել է 9 բիզնես նախաձեռնություն՝ «Դրամաշնորհներ՝ վիրավոր զինվորներին» ծրագրի շրջանակներում։
    «SOS Արևելքի քրիստոնյաներ»
    «SOS Արևելքի քրիստոնյաներ» ասոցիացիան աջակցում է խոցելի իրավիճակում հայտնված քրիստոնյաներին:

    «Ազնավուր» հիմնադրամը համագործակցել է ասոցիացիայի հետ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի արդիականացում» ծրագրի շրջանակներում։​​​​​​​
    AYO!
    Հարթակը ստեղծվել է 2013 թվականին որպես Հայ Օգնության Հիմնադրամի (FAR) դրամահավաքի հարթակ և նպատակ ունի համախմբել հայ ժողովրդին և հատկապես երիտասարդներին: AYO!-ի հետ մեր համագործակցության շնորհիվ: մենք կարողացանք ֆինանսավորել 5 բիզնես ծրագիր մեր «Դրամաշնորհներ՝ վիրավոր զինվորներին» ծրագրի շրջանակներում:
    ՀԲԸՄ Վարնա
    Հայկական բարեգործական ընդհանուր միությունը շահույթ չհետապնդող հայկական կազմակերպություն է, որը հիմնադրվել է Կահիրեում 1906 թվականին: Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուն պես, կենտրոնակայանը տեղափոխվել է Նյու Յորք: Այժմ ՀԲԸՄ-ն ունի իր գրասենյակներն ամբողջ աշխարհում և ակտիվորեն աշխատում է հայ համայնքների հետ։ Շնորհիվ ՀԲԸՄ Վառնայի (Բուլղարիա) հետ մեր համագործակցության՝ Վառնայում 2022 թվականին կանգնեցվել է Շառլ Ազնավուրի արձանը։​
    ԱՐԱՐԱՏ, Երևանի կոնյակի գործարան
    Երևանի կոնյակի գործարանը զարգացնում է կոնյակի արտադրությունը՝ հաշվի առնելով համաշխարհային միտումները և համային տարբեր նախասիրությունները: ARARAT կոնյակները հայտնի են աշխարհի ավելի քան 50 երկրում: Մարգար Սեդրակյանի դասական ըմպելիքներին զուգահեռ` ապրանքների շարքում անընդհատ հայտնվում են նոր նրբագեղ կուպաժներ:
    2017 թվականին Շառլ Ազնավուրը համագործակցել է ընկերության հետ՝ ստեղծելու «Aznavour Signature Blend»-ը, որը հասանելի է ամբողջ աշխարհում: Ընկերության հետ ակտիվ համագործակցությունն ունի շարունակական բնույթ:​
    Գրանդ Հոթել Երևան
    Իր բացումից ի վեր հյուրանոցն ընդունել է բազմաթիվ աշխարհահռչակ մարդկանց նրանց հայաստանյան այցի ընթացքում: Մեծ արվեստագետ, բարերար և դիվանագետ Շառլ Ազնավուրը Երևան կատարած այցերի ժամանակ նույնպես նախընտրել է մնալ այս հյուրանոցում։ 2021 թվականի հոկտեմբերի 15-ին «Գրանդ Հոթել Երևան»-ում տեղի ունեցավ «Ազնավուր» նախագահական սենյակի պաշտոնական բացումը։​
    UCOM
    ծառայություններ մատուցող կազմակերպություն է Հայաստանում, որը ղեկավարվում է «Գալաքսի» ընկերությունների խմբի կողմից: Այն Հայաստանում IPTV-ի և ֆիքսված ինտերնետի շուկայում բացարձակ առաջատարն է և առանցքային դիրք է զբաղեցնում բջջային ինտերնետի հայկական շուկայում:​
    Henderson
    HENDERSON-ի առաքելությունն է օգնել տղամարդկանց ունենալ նորաձև և էլեգանտ տեսք: Ընկերությունը ձգտում է արժեքներ ստեղծել սպառողների համար և ցանկանում է, որ իր գործողությունները վստահություն, հարգանք և համակրանք ներշնչեն գործընկերներին և հաճախորդներին:​
    Դալմա Գարդեն Մոլլ
    Dalma Garden Mall-ը փակ առևտրի կենտրոն է, որն իր հաճախորդներին է ներկայացնում տեղական և միջազգային ապրանքանիշերի հարուստ տեսականի: 2022 թվականին, ի նշանավորումն իր 10-ամյակի, առևտրի կենտրոնը որոշում է կայացրել սոցիալական կորպորատիվ պատասխանատվության շրջանակներում իրականացնել մեծ արշավ։ «Ազնավուր» հիմնադրամը դարձել է այն բարեգործական կազմակերպություններից մեկը, որի հետ DALMA Garden Mall-ը համագործակցել է։​​​​​​​
    Իմացեք մեր առաջիկա նախագծերի մասին
    Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին
    Միացե՛ք մեր առաքելությանը
    Շառլ Ազնավուրն իր մարդասիրական գործունեությունը սկսել է 1988 թվականին՝ Հայաստանի երկրաշարժից հետո։ Հետագայում նա իր որդու՝ Նիկոլայի հետ հիմնեց «Ազնավուր» հիմնադրամը՝ այս առաքելությունը համակարգված շարունակելու համար։ Հիմնադրամը նպատակ ունի իրականացնել համաշխարհային կրթական, մշակութային և սոցիալական ծրագրեր՝ պահպանելով Ազնավուրի ժառանգությունը:
    ԱՋԱԿՑԵՔ «ԱԶՆԱՎՈՒՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ