«Ազնավուր» հիմնադրամը
ստեղծվել է Շառլ Ազնավուրի և նրա որդու՝ Նիկոլա Ազնավուրի կողմից։ Հիմնադրամի նպատակն է շարունակել լեգենդար արտիստի նախաձեռնած զարգացման ծրագրերը՝ նախագծեր իրականացնելով կրթության, մշակույթի և հասարակության բարեկեցության ապահովման ոլորտներում։
Հիմնադրամի առաքելության մեկ այլ առանցքային ուղղություն է Ազնավուրի հսկայական մշակութային ժառանգության և մարդասիրական արժեքների պահպանումն ու տարածումը:
Շառլ Ազնավուրն իր մարդասիրական գործունեությունն սկսեց 1988-ի դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո, որին զոհ գնացին տասնյակ հազարավոր մարդիկ, իսկ հարյուր հազարավորներ մնացին անօթևան: 30 տարի շարունակ նրա ջանքերի շնորհիվ երկրում բազմաթիվ բարեգործական ծրագրեր իրականացվեցին:
Շառլ Ազնավուրը նաև մեծ ներդրում է ունեցել քաղցկեղի և Ալցհայմերի հիվանդության դեմ պայքարի գործում, ինչպես նաև մեծապես աջակցել է Հայիթիում տեղի ունեցած երկրաշարժից տուժածներին: Ի հավելումն այս ամենի, իր ողջ կյանքի ընթացքում նա պայքարել է խտրականության ցանկացած դրսևորման դեմ իր արվեստի և ձեռնարկած քայլերի միջոցով:
Այսօր «Ազնավուր» հիմնադրամի առանցքային ուղղություններից է Շառլ Ազնավուրի մարդասիրական գործունեության շարունակականության ու զարգացման ապահովումը, ինչպես նաև վերջինիս մշակութային ժառանգության պահպանումն ու տարածումը:
Պահպանենք ժառանգությունը, տարածենք արժեքները
Շառլ Ազնավուրի համաշխարհային ժառանգությունը
նախաձեռնել երկարաժամկետ ծրագրեր, որոնք միտված կլինեն հավերժացնելու նրա անունը, արվեստը և մարդասիրական արժեքները:
իրականացնել տաղանդավոր երիտասարդների բացահայտմանն ուղղված ծրագրեր, ուղղորդել և աջակցություն ցուցաբերել նրանց՝ հասնելու մասնագիտական հաջողությունների: Նպաստել Հայաստանի ու հայկական մշակույթի առաջխաղացմանը ֆրանսախոս աշխարհում:
գործարկել կրթական ծրագրեր՝ բացահայտելու ֆրանսերենը և ֆրանսիական մշակույթը, տրամադրել մտավոր սեփականության, հեղինակային և հարակից իրավունքներին ու դրանց պաշտպանությանն առնչվող գիտելիքներ:
շարունակել 1988-ի ավերիչ երկրաշարժից ի վեր Շառլ Ազնավուրի կողմից Հայաստանում իրականացվող բարեգործական աշխատանքը: Նախաձեռնել և իրագործել սոցիալական նոր նախագծեր։
Կարո՞ղ եք նկարագրել Նրան մեկ բառով