Կենսագրություն
1924
Շառլի ծնողներն արվեստի մարդիկ էին և շատ հյուրընկալ. նրանք հաճախ էին հյուրեր ընդունում ու ամեն երեկոն վերածում տոնախմբության՝ ներկայացումներ բեմադրում, երգում, պարում՝ ներգրավելով երեխաներին, ընկերների։ Միշա Ազնավուրյանը նաև «Le Caucase» («Կովկաս») անունով մի փոքրիկ ռեստորան ուներ, որտեղ հաճախ անվճար ճաշ էր հյուրասիրում կարիքավորներին, և որտեղ հայր ու որդի երգեր էին կատարում այցելուների համար:
Նրա ծնողներն էին Միշա (Մամիկոն) Ազնավուրյանը և Քնար Բաղդասարյանը։
Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում՝ հայ գաղթականների ընտանիքում։
Նման սրտաբաց ու անվճար հյուրասիրությունները թույլ չէին տալիս անհրաժեշտ եկամուտն ապահովել ռեստորանը պահելու համար, և Միշան շուտով ստիպված էր փակել այն։ Այդ ժամանակ ընտանիքի հոգսն իր վրա էր վերցրել հիմնականում Շառլի մայրը՝ Քնարը, ով աշխատում էր որպես դերձակ:
Նրանք Հայոց ցեղասպանության ժամանակ գաղթել էին Արևմտյան Հայաստանից (այժմ՝ Թուրքիա) և ժամանակավոր ապաստան գտել Հունաստանում, որտեղ և 1923 թ. հունվարի 13-ին ծնվել է Շառլի քույրը՝ Աիդան: Ավելի ուշ Ազնավուրյանների ընտանիքը մեկնել է Ֆրանսիա, որտեղ նրանք սպասում էին ԱՄՆ մուտքի արտոնագրերին: Ընտանիքն այդ օրերին չէր էլ գիտակցում, որ Ֆրանսիան դառնալու է նրանց մշտական տունը։
ԱԶՆԱՎՈՒՐՅԱՆՆԵՐԻ ԿՅԱՆՔԸ
Դեռևս շատ վաղ տարիքում Շառլը քրոջ՝ Աիդայի հետ սկսում է հաճախել Կարդինալ Լըմուեն փողոցում գտնվող Թատերական դպրոց։ 1933 թվականին՝ ինը տարեկանում, նա սկսում է նաև տարբեր ներկայացումներում էպիզոդիկ դերեր խաղալ՝ հաճախ պարային համարներով հանդես գալով։
1933
Շառլ Ազնավուրի բեմական դեբյուտը եղել է 1933 թվականին Theatre du Petit Monde-ում - որպես պարող:
Մասնակցելով տեղական մրցույթներին և շահելով դրամական պարգևներ՝ Շառլը և Աիդան նույնիսկ իրենց համեստ ներդրումն են ունենում ընտանեկան բյուջեում։ Շառլն այնքան էր տարված երգ ու պարով, այնքան էր ուզում հմտանալ, զարգացնել իր այդ կարողությունները, որ իր դասերի համար գումար վաստակելու նպատակով թերթեր էր վաճառում փողոցներում, այլ մանր աշխատանքներ հանձն առնում։
ՇԱՌԼԸ ԵՎ ԱԻԴԱՆ. ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԵՐ
11 տարեկանում նա մասնակցել է Էդուարդ Բուրդեի «Մարգո» բեմադրության ստեղծմանը Մարինյի թատրոնում։
Այս բարդ պիեսը, որը ներկայացնում էին Պիեռ Ֆրեսնեյը և Իվոն Պղենտանը՝ Ժորժ Օրիկի ու Ֆրանսիս Պուլենկի երաժշտական ձևավորմամբ, անմիջապես դարձավ թատերաշրջանի ամենանշանավոր իրադարձությունը:
1935
ԹԱՏԵՐԱԿԱՆ
ԿՅԱՆՔ
Նրանք գրում էին երաժշտություն և տեքստեր նախ իրենց, իսկ ավելի ուշ՝ նաև այլոց համար: Շատ շուտով նրանք ճանաչում ձեռք բերեցին որպես «Ռոշ և Ազնավուր» ստեղծագործող դուետ:
1942
«ՌՈՇ ԵՎ ԱԶՆԱՎՈՒՐ»
Ազնավուրի երաժշտական՝ էստրադային կարիերան սկսվեց պատերազմի ավարտին: Նա հանդիպեց Պիեռ Ռոշ անունով մի երիտասարդի, որը շնորհալի դաշնակահար էր:
Երբ ֆաշիստների կողմից բռնազավթված Փարիզում Դիմադրության շարժումը ծավալվեց, ֆաշիստներն էլ ավելի դաժան ու անողոք դարձան. գեստապոն ամեն օր ավելի էր խստացնում կտտանքներն ու խուզարկումները։

Հենց այդ պայմաններում Միշա Ազնավուրը՝ Շառլի հայրը՝ իր ընկեր Միսաք Մանուշյանի (դիմադրության շարժման առաջնորդներից, ում նացիստները գնդակահարեցին 1944-ին) միջնորդությամբ, սկսեց վտանգավոր աշխատանք տանել գերմանական բանակի հայ «կամավորների» հետ։ Առօրյա զրույցի ու կատակների միջոցով համոզվում էր, որ նրանք հայ են, խնդրում էր երգել, պատմել հայրենի գյուղերի մասին և այդպես կարողանում էր հստակ տարբերել՝ զինվորները հայերենը սովորել են ծնունդից ի վեր, թե այն դպրոցներում, որտեղ ֆաշիստները գործակալների էին պատրաստում։ Ընդ որում, նա այդ զրույցները վարում էր «Րաֆֆի» ռեստորանում, որտեղ այդ պահին աշխատում էր, իսկ զուգահեռ սպասարկում էր հարևան սեղանին նստած նացիստ սպաներին՝ ահռելի ռիսկի դիմելով։
1945
ԱԶՆԱՎՈՒՐՅԱՆՆԵՐՆ ՈՒ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ
Այս յուրատեսակ քննությունը բարեհաջող «հանձնած» հայ զինվորներին Միշան հասկացնում էր, որ կարող է օգնել նրանց փախչել։ Տղաները շատ արագ համաձայնում էին, և նա հանդիպում էր նրանց ռեստորանը փակելուց հետո մի ապահով վայրում, ապա՝ բերում տուն։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ազնավուր ընտանիքը՝ ծնողներն ու երեխաները, իրենց փարիզյան բնակարանում ապաստան են տվել բազմաթիվ հրեաների և հայերի։ Նրանց այս անձնվեր գործունեության համար 2017 թվականին Ազնավուրին ու նրա քույր Աիդային շնորհվեց Ռաուլ Վալենբերգի անվան մրցանակ:
Ամենից առաջ վառարանում այրում էին զինվորի գերմանական համազգեստը, իսկ մութն ընկնելուն պես Շառլն իր քրոջ հետ վերցնում էր զենքն ու տանում, մտցնում կոյուղու հորը։ Այդ ամենը կրկնվում էր գրեթե ամեն երեկո, և Ազնավուրների՝ Նավարեն փողոցի փոքրիկ բնակարանում գիշերողների թիվն օր օրի ավելանում էր...
Ազնավուրի մասնագիտական առաջխաղացման գործում նշանակալի դեր խաղաց ծանոթությունը Ռաուլ Բրետոնի և նրա կնոջ հետ. նրանց շնորհիվ է, որ «Ազնավուր և Ռոշ» դուետը ծանոթացավ ֆրանսիական շոու-բիզնեսի տարբեր ազդեցիկ ներկայացուցիչների հետ, այդ թվում նաև՝ Էդիթ Պիաֆի:
1947
ՊԻԱՖ
ԵՎ ԱԶՆԱՎՈՒՐ
Պիեռի հետ դուետը հաջողություն ունեցավ. Կանադայի Քվեբեկ քաղաքում նրանք արեցին իրենց առաջին վեց ձայնագրությունները: Ավելի քան 40 շաբաթ համերգներ տվեցին «Faisan Doré»-ում՝ շաբաթական 11 ելույթ հաճախականությամբ, և աստիճանաբար հայտնի դարձան տեղական շուկայում: Շառլը ցանկանում էր տուն վերադառնալ, բայց Պիեռը ուրախ էր մնալ Կանադայում: Ֆրանսիայում դեռ ոչ ոք չգիտեր, թե ով է Ազնավուրը, սակայն նա որոշեց վերադառնալ ու ամեն բան նորից սկսել, այս անգամ՝ արդեն միայնակ:
Սկզբնական շրջանում Շառլը մի քանի երգ գրեց ֆրանսիական բեմի դիվայի համար, այնուհետ վերջինիս հրավերով դարձավ նաև նրա մենեջերը։ Այս արդյունավետ ու ստեղծագործ համագործակցությունից շուտով սկիզբ առավ նաև շատ ամուր ընկերություն: Ազնավուրը Պիաֆի համար գրեց ամերիկյան «Jezebel» հիթային երգի ֆրանսերեն տարբերակը, և կարճ ժամանակահատվածում այս երգը դարձավ առաջատար երաժշտական չարթերում: 1947-1948 թթ. Պիաֆն Ազնավուրին և Ռոշին հրավիրեց ԱՄՆ-ում շրջագայության: ԱՄՆ այցելելուց հետո Շառլը և Պիեռը որոշ ժամանակով հաստատվեցին Կանադայում:
Այս ընթացքում՝ 1947 թ. մայիսի 21-ին, ծնվեց Սեդան՝ Ազնավուրի ավագ դուստրը:
Ջերմ ընդունելություն գտնելով Էդիթ Պիաֆի ընկերների շրջանում՝ նա փորձեց իր սեփական տեղը գտնել՝ ի հեճուկս բոլոր քննադատների, ովքեր կանխատեսում էին նրա անհաջողությունը՝ ասելով, որ նա տարօրինակ ձայն ունի, շատ կարճահասակ է, բավականաչափ բարետես չէ…
1956
1956 թ. Ազնավուրն սկսեց գրանցել իր առաջին լուրջ հաջողությունները՝ որպես միայնակ հանդես եկող երգիչ, հեղինակ կատարող։ Հենց 1956-ին գրված «Sur Ma Vie» երգը դարձավ Ազնավուրի առաջին հանրահայտ ստեղծագործությունը, իսկ նրա դիրքը՝ որպես առաջին մեծության աստղ, հիմնավորապես ամրագրվեց փարիզյան «Օլիմպիա» սրահի համերգից հետո…
ԱՌԱՋԻՆ
ՏՐԻՈՒՄՖԸ
Sur ma vie

Je t'ai juré un jour

De t'aimer jusqu'au dernier jour de mes jours

Et même à présent

Je tiendrai serment

Malgré tout le mal que tu m'as fait
1957
“J’aime Paris au mois de mai”,

“Ay ! mourir pour toi”,

“Sa jeunesse”…


«Music-Hall» ամսագիրը նրան դասեց արական սեռի աստղերի վարկանշային աղյուսակի առաջին հորիզոնականում, և նա առաջին անգամ ելույթ ունեցավ «Օլիմպիա»-ում մենահամերգով:
ՄԵՆԱՀԱՄԵՐԳ «ՕԼԻՄՊԻԱ» ՀԱՄԵՐԳԱՍՐԱՀՈՒՄ
1959
Թեև Շառլ Ազնավուրն առաջին անգամ կինոյում է հայտնվել 1936 թվականին, երբ դեռ դեռահաս էր, 1959 թվականը նշանավորվում է նրա առաջին գլխավոր դերով կինոյում։
ԱԶՆԱՎՈՒՐԸ ԿԻՆՈՅՈՒՄ
Ժորժ Ֆրանժուի «Գլուխը՝ պատին» ֆիլմում Էրտուվենի կերպարը նրան բերեց ֆրանսիական կինոյի մրցանակ: Հենց այս ընթացքում է նա հանդիպում Ժան-Պիեռ Մոկիին, որի հետ որոշ ժամանակ անց սկսում է համագործակցել։
1960
Շառլ Ազնավուրը գլխավոր դերեր խաղաց Ֆրանսուա Տրյուֆոյի «Tirez sur le pianiste» և Դենի Դե Լա Պատելերայի «Un taxi pour Tobrouk» ֆիլմերում։ Ավելի ուշ՝ 60-ականներին, Ազնավուրը հանդես եկավ շատ այլ ֆիլմերում որպես դերասան և կոմպոզիտոր, այդ թվում՝ «Gosse de Paris» (1961) ֆիլմում, որի երաժշտությունը նա գրեց ռեժիսոր Մարսել Մարտինի հետ, նույնը արվեց նաև «Las cuatro verdades» ( 1962) և «Caroline chérie» (1968) դրամաների համար:
ԿԱՐԻԵՐԱՆ ԿԻՆՈՅՈՒՄ
Սա շատ բուռն տարի էր նրա կինոկարիերայի համար։
1960 թվականի սկզբին նա ձայնագրեց «Les Deux Guitares», «Tu t'laisses aller» երգերը և թողարկեց իր առաջին ալբոմը Barclay-ի հետ։
Ազնավուրը նաև գլխավոր դերը ստանձնեց «Les Fables de la Fontaine» (1964) հեռուստասերիալում, այնուհետև նկարահանվեց հանրաճանաչ «Monsieur Carnaval» (1965) մյուզիքլում, որտեղ կատարեց իր հիթային «La Bohême» երգը (խոսքերի հեղինակ՝ Ժաք Պլանտ)։
1961-1963
Ամերիկյան հայտնի Կառնեգի համերգասրահում գրանցած հաջողությունից և Ամերիկայում, Եվրոպայում ու Ասիայում երկարատև շրջագայությունից հետո Շառլ Ազնավուրը դարձավ աշխարհահռչակ աստղ: Նրա ձայնասկավառակները սկսեցին վաճառվել միլիոնավոր օրինակներով:
Արդյունավետ տարիներ
1960 թվականի սկզբին նա ձայնագրեց «Les Deux Guitares», «Tu t'laisses aller» երգերը և թողարկեց իր առաջին ալբոմը Barclay-ի հետ։
Շառլ Ազնավուրը վերջապես հաջողության է հասել 36 տարեկանում։
“Tu t’laisses aller” (1960),
“Il faut savoir” (1961),
“Les comédiens” (1962),
“La mamma” (1963),
“Et pourtant” (1963),
“Hier encore” (1964),
“For Me Formidable” (1964),
“Que c’est triste Venise” (1964),
“La Bohème” (1965),
“Emmenez-moi” (1967)
et “Désormais” (1969).
Հաջորդող տարիները նշանավորվեցին մի քանի ստեղծագործությունների թողարկումով, որոնք ևս համաշխարհային հիթեր դարձան՝
-1963
1961
1968
ՇԱՌԼ ԵՎ ՈւԼԼԱ
Շառլը և Ուլլան երեք զավակ ունեցան՝ դուստր Կատյան, որդիներ Միշան ու Նիկոլան, և միասին ապրեցին ջերմությամբ ու փոխըմբռնմամբ լի ընտանեկան կյանք։
1968 թ. Ազնավուրը սեր ու ընտանեկան կյանքում ներդաշնակություն վերագտավ կնոջ՝ Ուլլա Թորսելի հետ:
Կյանքի այս փուլի մասին Ազնավուրն ասել է.
«Նրա (խմբ.՝ Ուլլայի) շնորհիվ ես կարողացա սահմաններ գծել և ազատվել ինձ շրջապատող բոլոր «մակաբույծներից»»
1970
« ՆՐԱՆՔ ԸՆԿԱՆ »
Ի ոգեկոչումն Հայոց ցեղասպանության 60-րդ տարելիցի՝ Շառլ Ազնավուր իր փեսայի՝ Ժորժ Կառվարենցի հետ գրեց «Ils sont tombés / Նրանք ընկան» երգը:
Այս երգը անմիջապես լայն տարածում ստացավ՝ սկիզբ դնելով Ցեղասպանության ճանաչման նրա արդար պահանջներին։
1970
They fell
1972
«COMME ILS DISENT»
1972 թ. Շառլը գրեց «Comme ils disent» երգը, որն էստրադային ժանրում առաջին անգամ բացահայտ կերպով արծարծում էր համասեռամոլության թեման - ամենայն լրջությամբ և առանց անարգանքի:
Նրա շրջապատն այդ ժամանակ դեմ էր այդ երգի հանրայնացմանը, որովհետև վերջինս կարող էր լրջորեն վնասել երգչի հեղինակությանը: Սակայն Ազնավուրը որոշեց երգն անպայման ներկայացնել հանրությանը, քանի որ կարևորում էր այս թեման:
1974
Սինգլ «SHE»
Comme ils disent
1972
1974 թ. «She» սինգլի թողարկումը նրան հսկայական հաջողություն բերեց անգլախոս աշխարհում. երգը Մեծ Բրիտանիայի սինգլների չարթում չորս շաբաթ շարունակ զբաղեցնում էր առաջին հորիզոնականը:
Այն ձայնագրվել է նաև ֆրանսերեն, գերմաներեն և իտալերեն։
She
1974
1976-1984
Կյանքը Շվեյցարիայում ԵՎ ԱՄՆ-ում

1976 թ. Ազնավուրն ընտանիքի հետ տեղափոխվեց Շվեյցարիա, որտեղ էլ 1977 թ. ծնվեց նրա կրտսեր որդին՝ Նիկոլան:
Սա Ազնավուրի համերգային համաշխարհային շրջագայությունների գերակտիվ մի շրջան էր, երբ նա մշտապես ստիպված էր տնից հեռու գտնվել:
1982 թ. նա ընտանիքի հետ կրկին երկու տարով տեղափոխվեց Ամերիկա - նախ՝ Լոս Անջելես, այնուհետև՝ Կոնեկտիկուտ նահանգի Գրինվիչ քաղաք: 1984 թ. նրանք վերջնական ետ վերադարձան Շվեյցարիա:
1976
-1984
1988
ՔԵԶ ՀԱՄԱՐ, ՀԱՅԱՍՏԱՆ
1988 թ. Հայաստանում տեղի ունեցած սարսափելի երկրաշարժը շրջադարձային դեր խաղաց Ազնավուրի կյանքում:

Քանի որ ջերմ հարաբերությունների մեջ էր ընտանիքի հետ և պաշտում էր ծնողներին, Հայաստանն ու հայերը մշտապես Ազնավուրի սրտում էին: Նա չէր կարող որևէ բան չնախաձեռնել այդ գերբարդ իրավիճակում:

Ազնավուրն անմիջապես արձագանքեց բնակչության կարիքներին և մեկնեց Հայաստան: Հատկացվող օգնությունը լավագույնս համակարգելու նպատակով նույն այդ ժամանակահատվածում հիմնադրվեց «Ազնավուրը Հայաստանի համար» բարեգործական ասոցիացիան:

Շառլ Ազնավուրի ու Ժորժ Կառվարենցի կողմից գրված այս ստեղծագործությունը զբաղեցրեց առաջին հորիզոնականը համաշխարհային վարկանշային աղյուսակի առաջին 50-յակում և մնաց առաջատար դիրքում 10 շաբաթ շարունակ: 90 հանրաճանաչ արտիստի ներգրավմամբ և Անրի Վեռնոյի կողմից նկարահանված տեսահոլովակով սկավառակը վաճառվեց երեք միլիոն օրինակով՝ նպաստելով սոցիալական ծրագրերի իրագործմանը Գյումրիում։
1989 թ․ փետրվարին ավելի քան իննսուն աշխարհահռչակ արտիստների համագործակցությամբ ձայնագրված «Pour toi Arménie» («Քեզ համար, Հայաստան») երգի ողջ հասույթը նա ուղղեց Հայաստանի ժողովրդին հումանիտար օգնության տրամադրմանը:
1992
«ՌԱՈՒԼ ԲՐԵՏՈՆ» ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ
Ժեռար Դավուստի հետ Շառլ Ազնավուրը դարձավ «Ռաուլ Բրետոն» հրատարակչության սեփականատերը:

Ի լրումն հարուստ ժառանգության, որը ներառում էր Շառլ Տրենեի մեծության արտիստի, «Ռաուլ Բրեոնը» հետագայում ստորագրեց պայմանագրեր Լինդա Լեմեյի, Գղան Կող Մալադի, Ալեքսիս Հ.Կ., Անյես Բիլի... և այլոց հետ։
Նույն թվականին Շառլ Ազնավուրն իր ընկերուհու՝ Լայզա Մինելլիի հետ զուգերգերով երկու համերգ ունեցավ Փարիզի կոնգրեսների պալատում, այնուհետև՝ Նյու Յորքի Կառնեգի Հոլում։

Դուետ Լիզա Մինելլիի հետ
2001
ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ ՀՐԱՊԱՐԱԿ
2001 թ. Հայաստանի իշխանությունները Երևանի կենտրոնում գտնվող հրապարակներից մեկն անվանակոչեցին Շառլ Ազնավուրի անունով:

Շառլ Ազնավուրի արձանը Գյումրիում
Նույն տարում նաև նրա արձանը տեղադրվեց ավերիչ երկրաշարժից առավել տուժած քաղաքներից մեկում՝ Գյումրիում:

2003
ԱՌԱՋԻՆ ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԳԻՐՔԸ
Ընդհանուր առմամբ Ազնավուրը հրատարակել է 14 գիրք, որոնց մեծ մասը ինքնակենսագրական են։
2003 թ. Ազնավուրը հրատարակեց իր առաջին ինքնակենսագրական գիրքը՝ «Le Temps des avants», որը գրախանութներում զգալի հաջողություն գրանցեց (վաճառվել է 250 000 օրինակ):
2004
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ
2008 թ. Հայաստանի կառավարության կողմից Շառլ Ազնավուրին շնորհվեց ՀՀ քաղաքացիություն, իսկ մեկ տարի անց` 2009 թ., նա ստանձնեց Շվեյցարիայում ՀՀ դեսպանի պաշտոնը:

Փարիզում նա եղել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը:
2004 թ. նա ստացավ Հայաստանի ազգային հերոսի կոչում։
2008
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ
2016
ԱԶՆԱՎՈՒՐ
ՀԻՄՆԱԴՐԱՄ
Իր որդու՝ Նիկոլա Ազնավուրի հետ միասին Շառլ Ազնավուրը հիմնեց «Ազնավուր» հիմնադրամը, որպեսզի կարողանա ավելի համակարգված շարունակել իր մարդասիրական առաքելությունը։

Այսօր հիմնադրամն ակտիվորեն ծրագրեր է իրականացնում տարբեր ոլորտներում՝ Նիկոլայի և նրա կնոջ՝ Քրիստինայի հմուտ ղեկավարմամբ։
2017
ՀՈԼԻՎՈՒԴՅԱՆ ՓԱՌՔԻ ԾԱՌՈՒՂՈՒ ԱՍՏՂԸ
2017 թ․ օգոստոսի 24-ին լեգենդար երգիչ-երգահան Շառլ Ազնավուրին շնորհվեց Հոլիվուդյան Փառքի ծառուղու 2618-րդ աստղը, որը գտնվում է պատմական «Pantages» թատրոնի կողքին։

«ՌԱՈՒԼ ՎԱԼԼԵՆԲԵՐԳ» ՄԵԴԱԼ՝ ԱԻԴԱ ԵՒ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐՆԵՐԻՆ
Աստղը մեծ արտիստին շնորհվեց «Կենդանի կատարում» անվանակարգում:

2017 թվականին Ռաուլ Վալլենբերգի միջազգային հիմնադրամը (IRWF) «Ռաուլ Վալլենբերգ» մեդալ շնորհեց Աիդա և Շառլ Ազնավուրներին։



Այս հեղինակավոր մրցանակը հարգանքի տուրք էր Ազնավուրների ընտանիքին՝ Քնար մայրիկին, Միշա հայրիկին և նրանց վերոհիշյալ զավակներին, ովքեր Ֆրանսիայում նացիստական օկուպացիայի մռայլ օրերին օգնության ձեռք մեկնեցին նացիստների կողմից հալածվողներին։



2018
ՎԵՐՋԻՆ ԵՐԿՈՒ ՀԱՄԵՐԳՆԵՐԸ
2018-ի գարնանը Շառլ Ազնավուրը վնասվածք ստացավ։ Ի հեճուկս բոլոր հակառակ պնդումների՝ նրան հաջողվեց կազդուրման 5-ամսյա դադարից և համերգների չեղարկումից հետո նորից բեմ դուրս գալ։



Նրա վերջին երկու համերգները կայացան Ճապոնիայում սեպտեմբերի 17-ին և 19-ին։



2018
Շառլ Ազնավուրը կյանքից հեռացավ 2018 թ․ հոկտեմբերի 1-ին՝
Շառլ Ազնավուրը կյանքից հեռացավ 2018 թ․ հոկտեմբերի 1-ին՝ 94 տարեկան հասակում, Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Մուրիես քաղաքի իր սիրելի տանը:
Նրա վախճանն աշխարհի միլիոնավոր մարդկանց կողմից ընկալվեց որպես անձնական կորուստ: Տարբեր երկրներում տեղական համայնքների և նվիրյալ երկրպագուների կողմից կազմակերպվեցին հարգանքի տուրք մատուցող բազմաթիվ միջոցառումներ:
Որպես այդ բոլոր արարողությունների կուլմինացիոն կետ՝ Ֆրանսիան հանդիսավոր արարողությամբ հրաժեշտ տվեց լեգենդար ֆրանսահայ արտիստ և հումանիստ Շառլ Ազնավուրին Փարիզի «Les Invalides» ռազմական համալիրում, որտեղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկան հրաժեշտի խոսքով:
Այդ օրվա արարողակարգն անգամ արտացոլում էր մեծ արտիստի էությունը՝ ներկայացնելով նրան որպես Ֆրանսիայի ազգային խորհրդանիշ, միաժամանակ ընդգծելով նրա անքակտելի կապը հայրենի երկրի՝ Հայաստանի հետ:
- իր խոսքում նշեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Ֆրանսիայում բանաստեղծները երբեք չեն մահանում»,
Լեգենդար ֆրանսահայ երգչի աճյունը հողին հանձնվեց Փարիզի արևմուտքում գտնվող Մոնֆոր-լ'Ամորի գերեզմանատանը՝ Ազնավուրների ընտանեկան դամբարանում:
հումանիստ Շառլ Ազնավուրը գրավել է միջազգային երկրպագուների
Համաշխարհային հռչակ վայելող արտիստ, երգահան, պոետ, դիվանագետ, մեծ
լեգեոններ: Նրա ժողովրդականությունը փոխանցվել է սերնդեսերունդ:
Ավելի քան 85 տարվա իր կարիերայի ընթացքում Շառլ Ազնավուրը
ձայնագրել է 1400 երգ 9 լեզվով, թողարկել 91 ալբոմ և վաճառել ավելի
ան 200 միլիոն ձայնագրություն։ Նրա ձայնագրություններից շատերը
արձել են պլատինե և ոսկե: Բացի երաժշտությունից, Ազնավուրը ն
արահանվել է նաև ավելի քան 90 ֆիլմերում։
Համաշխարհային հռչակ վայելող արտիստ, երգահան, պոետ, դիվանագետ, մեծ հումանիստ Շառլ Ազնավուրը գրավել է միջազգային երկրպագուների լեգեոններ: Նրա ժողովրդականությունը փոխանցվել է սերնդեսերունդ:

Ավելի քան 85 տարվա իր կարիերայի ընթացքում Շառլ Ազնավուրը ձայնագրել է 1400 երգ 9 լեզվով, թողարկել 91 ալբոմ և վաճառել ավելի քան 200 միլիոն ձայնագրություն։ Նրա ձայնագրություններից շատերը դարձել են պլատինե և ոսկե: Բացի երաժշտությունից, Ազնավուրը նկարահանվել է նաև ավելի քան 90 ֆիլմերում։
Անտիպ պատումներ
Ֆիլմեր
Երաժշտություն
Գրքեր
Միացե՛ք մեր առաքելությանը:
կամ կապվեք մեզ հետ
ԱՋԱԿՑԵՔ
«ԱԶՆԱՎՈՒՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ