Այրիների տնտեսական զորակցության ծրագիր
Միացեք մեզ՝ տնտեսական զորակցման այս ծրագրի ազդեցությունը բազմապատկելու:
Շառլ Ազնավուրի մարդասիրական գործունեությունը հիմնավոր ազդեցություն է ունեցել բազմաթիվ ոլորտներում և դրական փոփոխություն առաջացրել շատ մարդկանց կյանքում: «Ազնավուր» հիմնադրամը շարունակում է նրա մարդասիրական առաքելությունը՝ հայտնելով նոր՝ «Կանանց տնտեսական զորակցման ծրագրի» մեկնարկի մասին։
Այս նախաձեռնության նպատակն է աջակցել կանանց, ովքեր Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում և հայ ազգաբնակչության բռնի տեղահանման հետևանքով կորցրին իրենց սիրելի ամուսիններին և ստիպված եղան ստանձնել ընտանիքի հիմնական կերակրողի ծանր ու պատասխանատու դերը: Գիտակցելով այս խիզախ կանանց աջակցելու և նրանց ֆինանսական անկախությունը խթանելու անհրաժեշտությունը՝ «Ազնավուր» հիմնադրամը նախաձեռնում է «Այրիների տնտեսական զորակցման ծրագիրը»:
Ծրագիրը հնարավորություն կտա պատերազմում զոհվածների կանանց զարգացնել ձեռնարկատիրական հմտությունները և կտրամադրի նպատակային ֆինանսական օժանդակություն՝ հիմնելու սեփական փոքր ձեռնարկությունն ու այդպիսով ապահովելու ընտանիքի բարեկեցությունը:
Այս ծրագիրը ոչ միայն կօգնի կանանց հաղթահարել պատերազմի հետևանքով առաջացած մարտահրավերները, այլև դրական փոփոխությունների ալիքով կտարածվի նրանց համայնքներում՝ խրախուսելով կանանց տնտեսական ինքնուրույնությունը և ձեռնարկատիրական գործունեությունը:
Պատերազմում զոհվածների այրիներ
- Կանանց ֆինանսական անկախության ապահովում անհրաժեշտ հմտությունների և ռեսուրսների տրամադրման միջոցով
- Այրիների և նրանց երեխաների սոցիալական բարեկեցության ապահովում ու հոգեբանական վիճակի բարելավում
- Պատերազմում զոհվածների ընտանիքներում կայուն ապագայի նախահիմքերի ստեղծում
Ձեռնարկատիրական դրամաշնորհների տրամադրում և կարողությունների զարգացում
«Ազնավուր» հիմնադրամ Հաջողված փորձ
Հաստատված յուրաքանչյուր բիզնես նախագիծ ֆինանսավորվում է մինչև 5000 եվրոյի չափով:
համայնք եվ10 մարզ՝ ընդհանուր ծածկույթով
անձ՝ ներգրավված ընտանեկան ձեռնարկությունում
ֆինանսավորված բիզնես նախագիծ
եվրոյին համարժեք ներդրում