Փետրվարի 27-ին ֆրանսիական La Poste-ը կազմակերպել է Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի նամականիշի ներկայացման հանդիսավոր արարողությունը։ Վիետնամական ծագումով ֆրանսիացի արտիստ Հոմ Նգույենի կողմից նախագծված այս նամականիշի ոգեշնչման աղբյուրն է Ռոժե Կասպարյանի խորհրդանշական լուսանկարը, որտեղ պատկերված է Ազնավուրը՝ 1960-ականներին։
Նամականիշի մարման պաշտոնական արարողությունը նախատեսված է մայիսին՝ Փարիզի ֆիլատելիստական մեծ ցուցահանդեսի ընթացքում։ Նամականիշը հնարավոր կլինի ձեռք բերել այս միջոցառման ընթացքում, այնուհետև՝ 2024 թվականի հունիսի 3-ից, այն հասանելի կլինի որոշ փոստային բաժանմունքներում, ինչպես նաև հատուկ ամրագրմամբ:
Բացման միջոցառմանը մասնակցում էին Սենատի փոխնախագահ Պիեռ Ուզուլիասը, La Poste-ի եվրոպական հատվածի տնօրեն Բրիս Ռոքֆոյը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Շառլ Ազնավուրի որդին՝ Միշա Ազնավուրը, անձամբ Հոմ Նգույենը և շատ ուրիշներ: