Այսօր՝ մայիսի 30-ին, Փարիզում ընթացող ամենամյա «Philex» ֆիլատելիստական ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողության ժամանակ մարվել են Շառլ Ազնավուրին նվիրված՝ «ՀայՓոստ» ՓԲԸ-ի թողարկած մեկ նամականիշով գեղաթերթիկը և Ֆրանսիայի ազգային փոստային օպերատոր «La Poste»-ի թողարկած նամականիշը: Նամականիշերի ստեղծումն ու թողարկումն իրականացվել են «Ազնավուր» հիմնադրամի հետ համագործակցությամբ:
«Հայփոստ» ՓԲԸ-ի թողարկած գեղաթերթիկի հիմքում Շառլ Ազնավուրի լուսանկարն է, որի հեղինակը նրա որդին է՝ Նիկոլա Ազնավուրը: Ֆրանսիական «La Poste»-ի նամականիշի հեղինակը Հոմ Նգույենն է, ով ներշնչվել է ֆրանսահայ լուսանկարիչ Ռոժե Կասպարյանի արած լուսանկարից:
Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանակիր, աշխարհահռչակ արտիստ, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված նամականիշների մարման պաշտոնական արարողությանը ներկա են գտնվել Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Ֆրանսիայի ազգային փոստային օպերատոր «La Poste»-ի տնօրեն Ֆիլիպ Վալը, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արտակ Ղուլյանը, ֆրանսահայ լուսանկարիչ Ռոժե Կասպարյանի դուստր Լիդիա Կասպարյանը:
«Philex» ֆիլատելիստական ցուցահանդեսն այս տարի նվիրված է Հայաստանին: