Հոկտեմբերի 12-ին «Ազնավուր» հիմնադրամը և Նյումեգը ներկայացրին « La vie selon Charles » գրքի հայերեն թարգմանությունը՝ «Կյանքը Շառլի աչքերով»: Գիրքը լույս է տեսել Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակում` ֆրանսիական «Ալբեն Միշել» հրատարակչության հետ համագործակցությամբ:
Գիրքը ներկայացնում է Շառլ Ազնավուրի փիլիսոփայության և մտքերի անթոլոգիան. այն ներառում է արտիստի հազարավոր ուշագրավ հարցազրույցներից (1950-ականներից մինչև 2010-ականներ) խնամքով հավաքագրված հատվածներ, որոնք ուղեկցվում են հազվագյուտ լուսանկարներով: «Այս գիրքը մի բացառիկ պատուհան է դեպի հորս ներաշխարհ»,- գրքի նախաբանում նշում է Նիկոլա Ազնավուրը:
Գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը կայացավ «Ֆրանկոֆեստ» փառատոնի շրջանակում պանելային քննարկման ձևաչափով, որին մասնակցեցին «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը, գրքի թարգմանիչ Սամվել Գասպարյանը, խմբագիր Հասմիկ Առաքելյանը և գրականագետ Անի Ջանիկյանը: Քննարկումը վարեց «Ազնավուր» հիմնադրամի մարքեթինգի և հաղորդակցության ղեկավար Տաթևիկ Ղազարյանը, որը գրքի գաղափարի հեղինակն է և աջակցել է ֆրանսիացի գրող-հետազոտող Ջենիֆեր Ռիշարին գրքի կազմության ժամանակ:
Գրքի բացառիկ գործընկեր` Ակբա Լիզինգ
Շառլ Ազնավուրի 100-ամյակի տոնակատարությունների գլխավոր գործընկերներ` Արարատ լեգենդար կոնյակներ, Հենդերսոն, «Կերոն» զարգացման հիմնադրամ