«Ազնավուր» հիմնադրամը սկսում է «Այրիների տնտեսական զորակցման ծրագրի» երկրորդ փուլի հայտագրումը
Ծրագիրը հնարավորություն կտա շահառուներին զարգացնել ձեռնարկատիրական հմտությունները և կտրամադրի նպատակային ֆինանսական օժանդակություն՝ հիմնելու կամ ընդլայնելու սեփական ձեռնարկությունն ու այդպիսով ապահովելու ընտանիքի բարեկեցությունը:
Ծրագրին կարող են մասնակցել ինչպես սկսնակ, այնպես էլ փորձառու կին ձեռներեցներ։
Դրամաշնորհի տրամադրման հիմնական նախապայման է հանդիսանում բիզնես նախագծում սեփական ներդրման առկայությունը։ Սեփական ներդրման չափը պետք է կազմի նախագծի ընդհանուր բյուջեի առնվազն 10%-ը: Սեփական ներդրում չեն կարող համարվել նախքան ծրագրի մեկնարկը իրականացված ծախսերը։
Դրամաշնորհը տրվում է իրավաբանական անձանց։ Եթե դիմորդը չունի իրավաբանական անձի կարգավիճակ, ապա ծրագրի շահառու դառնալու դեպքում նա պետք է գրանցի Ա/Ձ կամ ՍՊԸ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով՝ նախքան դրամաշնորհի պայմանագրի կնքումը։ Դրամաշնորհային ծրագրի շրջանակներում կֆինանսավորվեն միայն վավեր ծախսերը։
Ծրագիրը նախատեսված չէ գյուղատնտեսական նախագծերի համար։
________________________________________________________________
Վավեր ծախսեր՝
- Գույք և սարքավորումներ
- Վերապատրաստում և այլ դասընթացներ
Անվավեր ծախսեր՝
- Աշխատավարձեր
- Շինարարական ծախսեր
- Վարձակալական ծախսեր
- Առկա վարկային և այլ ֆինանսական պարտավորությունների մարում
- Ծրագրի իրականացմանը չվերաբերող ծախսեր
- Վավեր ծախսերի ցանկում չներառված ծախսեր
Առավելություն կտրվի այն հայտատուներին, որոնք ունեն ձեռնարկատիրական փորձ։
Դրամաշնորհի հասանելի առավելագույն բյուջե՝ 2,200,000 ՀՀ դրամ։
Ընտրված մասնակիցների հետ կկնքվի պայմանագիր, որի բովանդակությանը խնդրում ենք ծանոթանալ հետևյալ հղումով։
__________________________________________________________________
Ով կարող է դիմել
2020-2023թթ. պատերազմական գործողությունների հետևանքով զոհվածների կանայք, ովքեր հաշվառված են և մշտապես բնակվում են Հայաստանի Հանրապետությունում:
Ծրագրի իրականացման առավելագույն ժամկետ՝ 6 ամիս։
Պահանջվող փաստաթղթերի ցանկ՝
- Հայտաձև | ներբեռնել հղումով
- Բյուջե | ներբեռնել հղումով
- Հայտատուի անձնագրի և սոցիալական քարտի կամ նույնականացման քարտի պատճեն
- Ամուսնության վկայական
- Այրու կարգավիճակը հաստատող փաստաթուղթ (ամուսնու մահվան վկայական)
- Իրավաբանական անձի գրանցման վկայական (առկայության դեպքում)
- Երեխաների ծննդյան վկայականների պատճեններ (առկայության դեպքում)
- Ֆինանսական ցուցիչների ապացույցներ (հայտատուի կամ ԱՁ-ի / ՍՊԸ-ի բանկային հաշվի քաղվածք վերջին 6 ամիսների համար)
- Ֆինանսական պարտավորությունների առկայության դեպքում՝ վարկային պայմանագրերի և այլ առնչվող փաստաթղթերի պատճեններ
Հայտադիմումի վերջնաժամկետ
Դրամաշնորհային փաթեթները (ներառյալ՝ լրացված հայտադիմումը, բյուջեն և պահանջված փաստաթղթերը) պետք է ուղարկվեն մինչև 10.03.2026թ.,18:00 (Երևանի ժամանակով)՝ projects.aznavourfoundation@gmail.com էլեկտրոնային հասցեին։
Վերջնաժամկետից հետո ստացված և/կամ թերի փաթեթները չեն դիտարկվի։
________________________________________________________________________
Գնահատման կարգը
Ստացված հայտերը կգնահատվեն երկու փուլով՝ հատուկ այդ նպատակով ստեղծված հանձնաժողովի կողմից։
Առաջին փուլը հաջողությամբ հաղթահարած հայտատուները կհրավիրվեն հարցազրույցի։
Առաջին փուլը չհաղթահարած հայտատուները կծանուցվեն էլեկտրոնային փոստի միջոցով։