Հիստոպաթոլոգիայի գերժամանակակից լաբորատորիայի ստեղծում
«Ազնավուր» հիմնադրամը հայտարարում է իր նոր առողջապահական նախաձեռնության՝ «Բժշկական սարքավորումների տրամադրում Վանաձորի բժշկական կենտրոնին» ծրագրի մասին։ Ծրագրի իրագործումը հնարավոր է դարձել Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան աջակցության շնորհիվ։
Այս համագործակցության շնորհիվ «Ազնավուր» հիմնադրամը նախաձեռնել է Վանաձորի բժշկական կենտրոնում հիմնել հիստոպաթոլոգիայի լաբորատորիա:
Նոր լաբորատորիան հագեցած կլինի ժամանակակից սարքավորումներով, ինչը հնարավորություն կտա փորձագետներին տեղում անցկացնել բարդ հետազոտություններ և իրականացնել ճշգրիտ ախտորոշումներ՝ առավելագույնի հասցնելով բժշկական հետագա ներազդեցության արդյունավետությունը:
Լաբորատորիայի ստեղծման համար ընտրվել է ռազմավարական նշանակություն ունեցող տեղանք, ինչը թույլ կտա սպասարկել տարեկան շուրջ 5000 շահառուի: Մեր նպատակն է ապահովել արդիական ախտորոշիչ ծառայության հասանելիությունը ինչպես Լոռու, այնպես էլ հարակից մարզերի բուժառուների համար՝ այդպիսով նաև զգալի նպաստելով առողջապահական որակյալ ծառայությունների ապակենտրոնացմանը երկրում:
Նախագծի իրականացմամբ երկու հիմնարար նպատակ ենք սահմանել.
- Հավասար հնարավորությունների ապահովում բոլորի համար.
մենք պատկերացնում ենք ապագա, որտեղ ախտորոշման և բուժման հնարավորություններն այլևս պայմանավորված չեն լինի բուժառուի աշխարհագրական դիրքով: Այս ծրագրի իրագործմամբ մենք ևս մեկ հիմնավոր քայլով մոտենում ենք սահմանված նպատակին՝ ստեղծելով բժշկական ծառայությունների ապակենտրոնացված հասանելիություն:
- Բժիշկների մասնագիտական ներուժի հզորացում.
հմուտ բժիշկներին տրամադրելով նորագույն գործիքներ և ռեսուրսներ՝ մենք նրանց հնարավորություն ենք տալիս գործարկել հիստոպաթոլոգիայի լաբորատորիան դրա ողջ ներուժով: Մասնագետների փորձը, զուգորդված առաջատար տեխնոլոգիաների հետ, թույլ կտա վերհանել բուժառուների խնամքի նոր հնարավորություններ։
Ծրագրի շրջանակում Վանաձորի բժշկական կենտրոնին արդեն տրամադրվել է
- օպտիկական մանրադիտակ,
- հյուսվածքների պրոցեսոր,
- տաքացվող պարաֆինով կայան,
- ռոտացիոն միկրոտոմ,
- լաբորատոր ջրային բաղնիք,
- լաբորատոր հարթեցնող սեղան
- և փոքր գծային ներկասարք:
Լաբորատորիայի հիմնումը թույլ կտա տեղում իրականացնել կենսական նշանակության բազմաթիվ բարդ հետազոտություններ, որոնք մինչև այժմ վերամշակման են ուղարկվել Երևան: Դա հանգեցրել է ժամանակի ու ռեսուրսների (այդ թվում՝ նաև ֆինանսական) զգալի կորստի և բացասաբար է անդրադարձել հիվանդների բուժման վրա, հատկապես նրանց համար, ում հարկավոր է շտապ բուժօգնություն և վիրաբուժական միջամտություն:
Ծրագրի մեկարկը տրվել է 2022 թ. դեկտեմբերին՝ ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուշիմայի և «Ազնավուր» հիմնադրամի տնօրեն Քրիստինա Ազնավուրի միջև համագործակցության հուշագրի կնքման արարողությամբ, որին ներկա էին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Լոռու փոխմարզպետ Հովհաննես Ավետիսյանը, Վանաձորի ԲԿ-ի տնօրեն Վահագն Մկրտչյանը։
«Ազնավուր» հիմնադրամը հայտարարում է իր նոր առողջապահական նախաձեռնության՝ «Բժշկական սարքավորումների տրամադրում Վանաձորի բժշկական կենտրոնին» ծրագրի մասին։ Ծրագրի իրագործումը հնարավոր է դարձել Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան աջակցության շնորհիվ։
Այս համագործակցության շնորհիվ «Ազնավուր» հիմնադրամը նախաձեռնել է Վանաձորի բժշկական կենտրոնում հիմնել հիստոպաթոլոգիայի լաբորատորիա: Նոր լաբորատորիան հագեցած կլինի ժամանակակից սարքավորումներով, ինչը հնարավորություն կտա փորձագետներին տեղում անցկացնել բարդ հետազոտություններ և իրականացնել ճշգրիտ ախտորոշումներ՝ առավելագույնի հասցնելով բժշկական հետագա ներազդեցության արդյունավետությունը:
Լաբորատորիայի ստեղծման համար ընտրվել է ռազմավարական նշանակություն ունեցող տեղանք, ինչը թույլ կտա սպասարկել տարեկան շուրջ 5000 շահառուի: Մեր նպատակն է ապահովել արդիական ախտորոշիչ ծառայության հասանելիությունը ինչպես Լոռու, այնպես էլ հարակից մարզերի բուժառուների համար՝ այդպիսով նաև զգալի նպաստելով առողջապահական որակյալ ծառայությունների ապակենտրոնացմանը երկրում:
Լաբորատորիայի հիմնումը թույլ կտա տեղում իրականացնել կենսական նշանակության բազմաթիվ բարդ հետազոտություններ, որոնք մինչև այժմ վերամշակման են ուղարկվել Երևան: Դա հանգեցրել է ժամանակի ու ռեսուրսների (այդ թվում՝ նաև ֆինանսական) զգալի կորստի և բացասաբար է անդրադարձել հիվանդների բուժման վրա, հատկապես նրանց համար, ում հարկավոր է շտապ բուժօգնություն և վիրաբուժական միջամտություն:
Ծրագիրն իրագործման ընթացքում է և կամփոփվի 2023 թվականի աշնանը։