Մարդասիրական օգնություն բռնի տեղահանված Արցախցիների համար
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սարձազերծած ռազմական ագրեսիան հանգեցրեց արցախահայության բռնի տեղահանմանը Արցախից: Տուժած հայրենակիցներին աջակցելու նպատակով «Ազնավուր» հիմնադրամը կարճ ժամանակահատվածում նախաձեռնեց հումանիտար օգնության ծավալուն ծրագիր:
Հայաստանի տարբեր պետական կառույցների և տեղում աշխատող ՀԿ-ների հետ քննարկումների արդյունքում մենք եկանք այն եզրահանգման, որ տեղահանված ընտանիքների ամենահրատապ կարիքներից մեկը մանկական սննդի (մանկական կաթնախառնուրդ և նպարեղեն) և հիգիենայի պարագաների (տակդիր) ապահովումն է:
Պետական կառույցների կողմից տրամադրված տվյալների հավաքագրումից և մանրակրկիտ մշակումից հետո մենք կազմեցինք շահառուների համապարփակ ցանկ՝ ներառելով 0-ից 35 ամսական 800 երեխա:
«Ազնավուր» հիմնադրամի թիմի համակարգմամբ աշխատող կամավորական խմբերի օգնությամբ կազմվեց 800 անհատական փաթեթ (մանկական սնունդ՝ նպարեղեն և կաթնախառնուրդ, տակդիր), որոնցից յուրաքանչյուրը նախատեսված է շահառու մեկ երեխայի կարիքները 5 ամսվա ընթացքում բավարարելու համար:
The product kits were then shipped to
Փաթեթներն այնուհետև առաքվեցին 9 ընտրված քաղաքների բաշխիչ կետեր՝ Ստեփանավան, Վանաձոր, Նաիրի (Եղվարդ), Երևան, Արտաշատ, Վեդի, Արարատ, Հրազդան և Չարենցավան, որտեղից էլ շահառուները կարողացան դրանք ստանալ:
Փաթեթները բաշխվել են ինչպես վերը նշված քաղաքներում բնակվող տեղահանված ընտանիքներին, այնպես էլ հարակից գյուղական համայնքներում ապրող շահառուներին:
Բաշխումն իրականացվել է համայնքապետարանների, ինչպես նաև մեր գործընկերների (ինչպիսիք են SPFA-ն և Գոյ հիմնադրամը) հետ համագործակցությամբ:
Երախտիքի խոսքեր գործընկերներին
Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում «Բյուլուկյան» հիմնադրամին, «Ազնավուրը Հայաստանի համար» ասոցիացիային, «Վեոլիա» հիմնադրամին և Երուսաղեմի Սուրբ Ղազարի միաբանությանը՝ նախագծում իրենց առատաձեռն ներդրման համար։ Շնորհակալ ենք նաև «SPFA» կազմակերպությանը բաշխման գործում իր անգնահատելի աջակցության համար, ինչպես նաև կամավորներին ու այլ գործընկերների, ովքեր նպաստել են առաքելության հաջող ընթացքին:
նշանակված քաղաքներ
և շրջակա գյուղական համայնքներ
ամսվա սնուցում
յուրաքանչյուր
երեխայի համար