Շառլ Ազնավուրին նվիրված հուշարձաններ
Կարգավիճակ՝ Ընթացիկ
«Ազնավուր» հիմնադրամը նախաձեռնել է Շառլ Ազնավուրին նվիրված մի շարք հուշարձանների տեղադրում աշխարհի տարբեր նշանավոր քաղաքներում: Այս նախագիծը ծրագրվում և իրականացվում է տեղական իշխանությունների, կազմակերպությունների, հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ և լեգենդար արտիստին հարգանքի տուրք մատուցել ցանկացող մասնավոր բարերարների աջակցությամբ:


Մշակութային ծրագրիր
Ազնավուրի կիսանդրու բացումը Փարիզում
Շառլ Ազնավուրի հուշատախտակի բացումը Փարիզում
Հուշարձանի բացումը Բուլղարիայի Վառնա քաղաքում
2022 թվականի մայիսի 30-ին Բուլղարիայի Վառնա քաղաքում տեղի ունեցավ Շառլ Ազնավուրի արձանի պաշտոնական բացումը։ Ծրագիրը հնարավոր եղավ իրագործել «Ազնավուր» հիմնադրամի և ՀԲԸՄ Վառնայի համագործակցության շնորհիվ։
2019 թ․ մայիսին, Շառլ Ազնավուրի ծննդյան 95-ամյակի առթիվ, «Ազնավուր» հիմնադրամը և Փարիզի քաղաքապետարանը կազմակերպեցին Շառլ Ազնավուրի հուշատախտակի բացումն այն շենքի վրա, որտեղ ի սկզբանե բնակություն էին հաստատել Ազնավուրյանները՝ Փարիզ ժամանելով:
2021 թվականի մայիսի 22-ին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորությամբ տեղի ունեցավ Շառլ Ազնավուրի կիսանդրիի բացման արարողությունը արտիստի վաղ մանկության թաղամասում։ Այս նախագիծը «Ազնավուր» հիմնադրամի և Փարիզի քաղաքապետարանի համագործակցության արդյունքն էր։

Կիսանդրին կերտվել է քանդակագործ Ալիս Մելիքյանի կողմից 1964 թ.՝ արտիստի՝ Հայաստան առաջին այցի ընթացքում և «Ազնավուր» հիմնադրամի կողմից Փարիզին է նվիրաբերվել 2019 թվականի հոկտեմբերին՝ արտիստի մահից մեկ տարի անց։

Բացման արարողությունը տեղի է ունեցել երգչի ծննդյան օրը, նրա ընտանիքի անդամների ներկայությամբ և տեղադրվել Կարֆուր դը լ՛Օդեոնում՝ Մըսյո լը Պրենս փողոցին մոտ, որտեղ Ազնավուրյաններն ապրել են Հայոց ցեղասպանությունից փրկվելուց հետո:

Միացե՛ք մեր առաքելությանը:
կամ կապվեք մեզ հետ
ԱՋԱԿՑԵՔ
«ԱԶՆԱՎՈՒՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ